կարևոր
1369 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-09 15:56

Այսօրվանից անորոշ ժամկետով դադարեցվում է Մասիսի մանկապարտեզների աշախատանքը

Այսօրվանից անորոշ ժամկետով դադարեցվում է Մասիսի մանկապարտեզների աշախատանքը

Հաշվի առնելով սուր շնչառական հիվանդությունների տարածումը, նախադպրոցական հաստատություններ երեխաների հաճախելիության ցածր ցուցանիշները՝ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը որոշում է կայացրել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի նախադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները դադարեցնելու և աշխատողներին պարապուրդի ուղարկելու մասին: Որոշման մեջ նշվում է. 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, հիմք ընդունելով  աշխատակազմի գլխավոր մասնագետ Ռ. Աթանեսյանի զեկուցագիրը /մտից մատյան՝ 07.02.2022թ. N39/ մանկապարտեզ հաճախող  երեխաների բացակայությունների թվի վերաբերյալ, կապված գրիպի համաճարակի տարածման հետ.

որոշում եմ՝

1. ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքում գործող նախադպրոցական ՀՈԱԿ-ների գործունեությունը 2022 թվականի փետրվարի 9-ից անորոշ ժամկետով դադարեցնել:

2․ Երեխաների ծնողներին տեղեկացնել պարապուրդի մասին։

3. Մանկապարտեզի աշխատակիցներին վճարել պարապուրդի համար /յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը/:

4․ Պարապուրդի ժամանակահատվածի համար ծնողական վճար չգանձել»։