կարևոր
2056 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-09 12:40

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նամակներ է հղել դեսպաններին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանությանն ուղղված քայլերը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը նամակներ է հղել դեսպաններին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից մշակութային ցեղասպանությանն ուղղված քայլերը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երեկ Լիբանանում Միացեալ Նահանգների, Ֆրանսայի, Ռուսաստանի, Եւրոպական Միության, Լեհաստանի, Շվեդիայի եւ Վատիկանի դեսպաններին, ինչպէս նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բեյրութում գտնվող շրջանային գրասենյակի տնօրենին նամակներ է հղել, որոնցում անդրադարձել է  Իլհամ Ալիեւի եւ Արդբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովի կողմից Արցախի բռնագրավված տարածքներում մշակութային ցեղասպանություն գործելու բացահայտ ու հստակ մտադրության եւ այդ ծրագրի գործադրության համար «աշխատանքային խմբակ» ստեղծելու որոշումին:

«Յստակ Է, որ վերոնշեալ աշխատանքային խմբակը ստեղծելու նպատակը Արցախի բռնագրաւուած տարածքներուն մէջ գտնուող հայկական եկեղեցիներէն հայկական հետքերը ջնջելն է: Այս խմբակին առաքելութիւնը գործադրելն է ազրպէյճանական բռնատիրութեան` հայկական մշակութային ժառանգութենէն հայկական հետքերը ջնջելու որոշումը, այդպիսով փորձելով ոչնչացնել պատմամշակութային կոթողները, որոնք անհերքելի կերպով կը վկայեն, թէ Լեռնային Ղարաբաղը պատմականօրէն մաս կազմած է Հայաստանին, եւ մշակութային ցեղասպանութիւն գործել:

«Պաքուն իր գրաւած տարածքներէն հայկական մշակութային ժառանգութիւնները քանդելու եւ արմատախիլ ընելու հաստատ պատմութիւն մը ունի: 2005-2007 թուականին Ազրպէյճան արդէն քանդած էր Ջուղայի հայկական խաչքարերը, մինչ միջազգային ընտանիքը լուռ մնաց: Այսօր ան հրապարակաւ կը յայտարարէ, թէ նոյն քաղաքականութիւնը պիտի շարունակէ», նշեց ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը` աւելցնելով. «Ձեր կառավարութեան կոչ կ՛ուղղենք` միջամտելու եւ մարդկութեան դէմ մշակութային վերանորոգ ցեղասպանութիւն մը կանխարգիլելու համար իր ազդեցութիւնը օգտագործելու»: