կարևոր
991 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-09 11:05

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը: Նախօրեին ԱԺ-ն քննարկել է տուգանման բալային համակարգին վերաբերող օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը: Դրանով առաջարկվում էր հանել 9 բալը լրացնելուց հետո վարորդական իրավունքից զրկելու կարգավորումը: Իշխող խմբակցությունը դեմ է արտահայտվել այս փոփոխությանը:

նիստերի օրակարգով երկրորդ ընթերցմամբ քննարկվելիք օրինագծերից են.

  • «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, 
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, 
  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, 
  • «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
  • «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
  • «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին:

Մի շարք այլ օրինագծեր ևս ներառվել են ԱԺ քառօրյայի օրակարգ, որոնց քննարկման հաջորդականությունը սահմանվել է ԱԺ խորհրդի որոշմամբ:

Փետրվարի 9-ին Ազգային ժողովի նիստում, ավելի վաղ ներկայացված եւ քննարկված օրինագծերի քվեարկության ժամանակ, «Հայաստան» ըննդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը 20 րոպեանոց ընդմիջում է խնդրեց։