կարևոր
1405 դիտում, 6 ամիս առաջ - 2022-02-08 17:50

Իշխանությունն իր ապիկար քաղաքականությամբ գարնանացանը դնում է պրոբլեմի տակ. Արթուր Խաչատրյան

Ամեն անգամ, երբ ընդդիմությունը սոցիալական ծախսերը բարձրացնելու վերաբերյալ  նախաձեռնությամբ է  հանդես գալիս, իշխող քաղաքական ուժը սկսկում է խոսել ինֆլյացիայի մասին․ Եկեք սոցիալական ծախսերի փոխարեն  փողը  ներդնենք ենթակառուցվածքների վրա, թող բիզնեսը զարգանա․․․ ինչպե՞ս պետք է այդ մարդիկ ապրենք, քանի դեռ տնտեսությունը զարգանա, իհարկե այդ հարցին կառավարությունը չի պատասխանում, փոխարենը միշտ հղում է կատարում արտաքին ինֆլյացիայի վրա։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Վաղը պրոբլեմ է լինելու բնամթերքի հետ կապված, քանի որ էսօրվա կառավարությունը իր ապիկար քաղաքականությամբ գարնանացանը դնում է պրոբլեմի տակ, մատը մատին չի տալիս. վաղը հացը, միսը, կարտոֆիլը կթանկանա ու մեր կառավարությունը կասի՝ բա տեսեք աշխարհում ա ինֆլյացիա»,-ասաց Խաչատրյանը։

Կիրակի Հայաստան ֆրակցիայի ղեկավար գեներալ Օհանյանի հետ միասին այցելել ենք Շիրակի մարզ, զրուցել ենք մեկ տասնյակից ավել ֆերմերների հետ։  Մարդիկ շաբաթներ է ինչ թակում են կառավարական տարբեր ատյանների դռները, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ուզում եմ միանգամից ասել․ խնդիրը միայն ֆերմերներին չի վերաբերվում, խնդիրը վերաբերվում է մեզ բոլորիս, թե նրանց ովքեր հաց են աճացնում, թե նրանց ովքեր այդ հացը ուտում են։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ժամանակին կառավարությունը սուբսիդավորում էր պարարտանյութի, սերմնացուի և վառելիքի գները։ Հիմա դա չկա։ Ես չեմ ասում, որ սուբսիդավորումը լավագույն լուծումն էր։ Անձամբ ես կողմ եմ սուբսիդավորել ոչ թե ներմուծողին այլ դոտացիա տալ արտադրողին։ Դա, ի թիվս այլ դրական դրսևորումների, կխթանի շուկան և կմեծացնի մրցակցությունը։

Դա նախկինում էր, հիմա գյուղացին մնացել է իր պրոբլեմների հետ լրիվ մեն մենակ։

Մինչ էկոնոմիկայի նախարարը մտածում է, թե որն է գյուղացուն աջակցության լավագույն տարբերակը, գարնանացանի նախաշեմին պարատանյութի, սերմացուի և վառելիքի գները նորանոր բարձունքներ են գրավում։ Մեկ պարկ ամոնիակային սելիտրան, որ դեռ անցյալ տարի վաճառվում էր 6-ից 7,500 դրամով (վրացականը մի քիչ ավելի էժան, ռուսականը մի քիչ ավելի թանկ), այ հենց հիմա վաճառվում է 20,000 դրամով։ Կալիումական պարարտանյութը 7-7,500 ից դարձել է 15,000 դրամ (ռուսական Еврохим-ի գներն եմ ասում)։ Այն գյուղացին, որ անցյալ աշնանը ցորեն է ցանել, այսօր չի կարող պարարտանյութ գնել, որ բերքը չկորի, ցանքսի վրա կատարած ծախսերը ջուրը չթափեն։ Շատերը վարկ են վերցրել, որ աշնանացանը կատարեն, վարկն այդ փողը ետ բերելու խնդրի առաջ են կանգնելու»,-նշեց նա։

Պատգամավորի խոսքերով, եթե պարարտանյութի հարցը չլուծվի, գարնանացանը վտանգի տակ է․ «Մարդկանց միջոցները չեն հերիքում, վարկունակությունն ուղակի բավարար չէ վարկ վերցնելու համար։ Շատերը գարի, կարտոֆիլ, լոլիկ, ոչ կցանեն, ոչ կտնկեն։ Դաշտերը կմնան ամայի։ Գյուղացուն պարարտանյութ հասցնելու հարցը էլ ավելի սրվեց մի քանի օր առաջ, երբ Ռուսաստանի Դաշնությունը 2 ամսով արգելեց ամոնիակային սելիտրայի արտահանումը։ Ռուսական սելիտրայի դեֆիցիտը ոչ միայն Հայաստանում կփորձեն լրացնել վրացական Ռուստավի Ազոտի արտադրանքով, այլև ամբողջ տարածաշրջանում։ Սուբսիդավորման հարցը պետք է լուծվի հիմա, հենց հիմա, որ ներմուծողները կարողանան ներմուծումը կազմակերպել։ Սելիտրա ուղղակի կարող է էլ չլինել։ Վաղը ուշ կլինի»։

«Բայց պրոբլեմը միայն պարարտանյութը չէ։ Սեմացուի գները նույնպես աճում են։ Առաջին վերարտադրության կարտոֆիլի սերմացուի գներն աճել են 10 տոկոսով, երկրորդ վերարտադրությանը՝ 25-30 տոկոսով, թանկացել են գարիի և ցորենի սերմացուն։ Սոլյարայուղի մի կանիստրի գինը դարձել է 10,000 դրամ։ Իսկ կառավարությունը չի միջամտում․․․

Եթե առաջիկա օրերին հրատապ քայլեր չձեռնարկվեն, վաղը կարտոֆիլի ու կաղամբի այսօրվա գներին երանի ենք տալու։ Հասկացեք վերջապես, թանկ պարարտանյութը, սերմացուն, վառելիքը նշանակում է թանկ և քիչ հաց, միրգ, բանջարեղեն և մսամթերք։ Սննդամթերքի թանկացումը չի կարող թանկացումների շղթայական ռեակցիա չառաջացնել։ Եվ երբ գների աճը դուրս գա վերահսկողությունից, չփորձեք էլի ձեր ձախողումը բարդել արտաքին շուկաների, Քովիդի ու գլոբալ տաքացման վրա ․․․»,-հավելեց նա։