կարևոր
1516 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-08 11:31

Հավանում ես, թե չէ` դիմացիր, գեղեցկուհիս. Պուտինն Ուկրաինային հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունները

Հավանում ես, թե չէ` դիմացիր, գեղեցկուհիս. Պուտինն Ուկրաինային հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունները

Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունները տևել են 5 ժամ, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Մակրոնն այսօր կմեկնի Կիև` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցելու։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջ քաշած մի շարք գաղափարներ, որոնց մասին դեռ վաղ է խոսել, լիովին կարող են հիմք դառնալ Ուկրաինայի վերաբերյալ հետագա քայլերի և Եվրոպայում անվտանգության համար։

Պուտինը հույս ունի, որ քննարկված հարցերը Մակրոնը կբարձրաձայնի նաև Կիևում. տեսնենք, թե ինչպես կանցնի նրա հանդիպումն այնտեղ. պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններից հետո զանգահարել և վերլուծել։

Մակրոնն իր գաղափարների մասին ասել է, որ Եվրոպայում կայունության նոր մեխանիզմներ կան, սակայն դրանք կյանքի կկոչվեն ոչ թե առկա պայմանավորվածությունների վերանայման ճանապարհով, այլ հավանաբար, անվտանգության հարցերով նոր լուծումները նորարարական կլինեն։

«Ուզո՞ւմ եք, որ Ֆրանսիան պատերազմի Ռուսաստանի հետ։ Բայց չէ՞ որ կարող է այդպես էլ լինել... և հաղթողներ չեն լինի», - Պուտինը կրկին ներկայացրել է տարբերակ, թե եվրոպական երկրներն ինչպես կարող են ներքաշվել Ղրիմի պատճառով Ուկրաինայի սկսած միջուկային պատերազմի մեջ։

«Անձամբ ոչինչ չեն անում, բայց մեզնից ինչ-որ բան են պահանջում։ Եկեք այդպես չխաղանք։ Դա վատ խաղ է։ Մեզ այդ խաղը դուր չի գալիս», - Ուկրաինայի և ՆԱՏՕ–ի շուրջ իրավիճակի մասին Պուտինն ասել է ՌԻԱ Նովոստիին։

Պուտինը նաև ասել է, որ պատրաստ են Պորոշենկոյին քաղաքական ապաստան տալ «ոչ թե այն պատճառով, որ նրա քաղաքականությունը շատ ենք հավանում կամ հավանել, այլ մարդասիրական նկատառումներից ելնելով»։

«Нравится не нравится - терпи, моя красавица». այս խոսքերով Պուտինն ամփոփել է Մակրոնի հետ Ուկրաինայի մասին  բանակցությունները՝ Զելենսկուց պահանջելով կատարել Մինսկի պայմանավորվածությունները:

Մակրոնն էլ ընդգծել է, որ մտահոգված է Բելառուսում միջուկային զենքի վերաբերյալ Լուկաշենկոյի խոսքերով։

Կարմիր հրապարակով պատվիրակության զբոսանքից հետո Ֆրանսիայի նախագահը գնացել է իր հյուրանոցը` ժպտալով լրագրողներին հրաժեշտի պահին։ Գիշերը նա անցկացրել է Մոսկվայում, իսկ առավոտյան կմեկնի Կիև` բանակցելու Զելենսկու հետ։