կարևոր
2158 դիտում, 9 ամիս առաջ - 2022-02-08 11:09

Իշխող խմբակցության պատգամավորնեը դեմ քվեարկեցին նվազագույն աշխատավարձի բարձրացման օրինագծին

Իշխող խմբակցության պատգամավորնեը դեմ քվեարկեցին նվազագույն աշխատավարձի բարձրացման օրինագծին

Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի այսօրվա նիստում քննարկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն. նախագիծը նիստի օրակարգ չընդգրկվեց։

Խմբակցությունը, մասնավորապես, փոփոխություններ է առաջարկում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում, որով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000դրամ:

«Հայաստան» խմբակցություն պատգամավոր Աղվան Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս հիշեցրեց, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2019թ-ին:

Պատգամավորը նշեց, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես, սպառողական զամբյուղին վերաբերող տվյալները, ըստ որի՝ այն 2021թ-ին կազմել է 70.000 դրամ:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին, քանի որ ռիսկեր է տեսնում.
«Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ աշխատում են, բայց ծայրը ծայրին չեն հասցնում, այս կառավարությունը եկել էր նրանց բարեկեցությունը բարձրացնելու, աղքատությունը վերացնելու խոստումով, բայց չարեց դա»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկումների ժամանակ մի շարք առաջարկներ է ներկայացրել, սակայն գլխադասային հանձնաժողովը նույնպես բացասական եզրակացություն է տվել.

«Հորդորում եմ քաղաքացիներին դեմ չքվեարկել», - հայտարարեց Վարդանյանը և կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 7-ին կայացած նիստում նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել նաև այն պատճառով, որ կարգավորումները հակասում են «Պետական պաշտոննանձանց վարձատրության մասին» օրենքին և Հայստանի 2022թ-ի պետական բյուջեի մասին օրենքին:

Կառավարությունը ևս իր հունվարի 20-ի նիստում մերժել էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխության նախագիծը