կարևոր
1180 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-08 09:56

Պուտինը և Մակրոնը հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևորությունը

Պուտինը և Մակրոնը հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևորությունը

Ռուսաստանն ու Ֆրանսիան հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը արցախյան հիմնախնդրի լուծման հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո։

Ստեղծված իրավիճակը քննարկելիս ընդգծվել է ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և օգնում են մարդկանց վերադառնալ խաղաղ կյանքի։

«Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևորությունը, այդ թվում ՝ տարածաշրջանում հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում», - ասել է ՌԴ նախագահը` հանդիպման արդյունքներն ամփոփելով:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ ներկայացրել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքները:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա: Մակրոնի ու Պուտինի քննարկումների առանցքում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է: