Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանը սկսում է հերթական նիստերը: Oրակարգում ընդգրկված է 16 հարց:
Փետրվարի 8-ին գումարվող նիստերի օրակարգով երկրորդ ընթերցմամբ քննարկվելիք օրինագծերից են.
- «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,
- «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
- «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
- «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին:
Մի շարք այլ օրինագծեր ևս ներառվել են ԱԺ քառօրյայի օրակարգ, որոնց քննարկման հաջորդականությունը սահմանվել է ԱԺ խորհրդի որոշմամբ: