18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում ընդլայնելու երկրի վճռականությունը։
Իրանի արտգործնախարարը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին ուղղված ուղերձում շնորհավորել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Իրանն առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, նշել է Ամիրաբդոլլահյանը՝ ընդգծելով Թեհրանի վճռականությունը՝ խթանելու Երևանի հետ փոխադարձ և տարածաշրջանային համագործակցությունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ՀՀ անկախությունը ճանաչել է 1991 թ. դեկտեմբերի 25-ին: Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թ.-ի փետրվարի 9-ին Թեհրանում ստորագրված հռչակագրով։