20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Կայքը հայտնում է, որ Ford Transit-ը վրացական համարանիշներով է: