15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Փետրվարի 8-ին, ժամը 10:30-ին Վերաքննիչ դատարանում` Գարեգին Նժդեհ 23 հասցեում, քննվելու է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, վաղը պատրաստվում է մասնակցել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի մոտ անցկացվելիք ակցիային։
«Վաղը՝ փետրվարի 8ին, ժամը 10:30 ես կլինեմ վերաքննիչ քրեական դատարանում, ի աջակցություն Գորիսի համայնքապետ, հայրենիքի պաշտպան ու ճիշտ հայ տղամարդ՝ Առուշ Առուշանյանի, ով ամիսներ շարունակ ապօրինաբար պահվում է կալանքի տակ:
Ձեր մասնակցությամբ հաստատեք, որ չե՛ք հանդուրժելու իշխանությունների այս խայտառակ բեսպրեդելը»,-գրել է նա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ, կոչ անելով դատարանի մոտ հավաքվել, նշել է
«Առուշը մեր որդին ու եղբայրն է։ Առուշի դատն արժանապատվություն ունեցող բոլոր մարդկանց դատն է։ Հավաքվենք և դատավորին ու նրա տիրոջը հասկացնենք, թե մենք ով ենք»։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Իսկ հոկտեմբերի 17-ին Գորիսում կայացած ավագանու ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթեց կալանավորված, գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։ Նոյեմբերին կայացած նորընտիր ավագանու նիստում Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար:
Առուշ Առուշանյանը չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքը, պաշտպանները պնդում են, որ մեղադրանքի հիմքում որևէ փաստական ապացույց չկա, քրեական գործը շինծու է: