կարևոր
2188 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-07 15:41

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն:

ԱՀ  նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը:

Մեկ այլ հրամանագրով Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: