17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ: ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից է՝
Թարզյան Սարգիս
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ:
Ավելի վաղ արտգործանախարարությունը հրապարակել էր Հայաստան վերադարձած 8 ռազմագերու անունները:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ռազմագերիներին վերադարձրել են Արցախյան առաջին պատերազմում զոհված ադդբեջանցիների վերաբերյալ ինֆորմացիայի դիմաց։ Հաղորդագրության մեջ առանձին խոսվում է փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև կայացած հեռավար հանդիպման մասին։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը բարձրացրել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների հուղարկավորման վայրերի վերաբերյալ Ադրբեջանին ինֆորմացիա տրամադրելու հարցը։ Բաքվից պնդում են, որ հայկական կողմը պարտավարություն է ստանձնել համագործակցել այդ հարցում։ Այդ հարցը ստացել է նաև Ֆրանսիայի նախագահի աջակցությունը։