կարևոր
3274 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-07 13:25

Հայտնի են հայրենիք վերադարձած ռազմագերիների անունները

Հայտնի են հայրենիք վերադարձած ռազմագերիների անունները

ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղարը հայտնում է այսօր Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները: Նրա խոսքով՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի վերադարձան հայրենիք։ Նրանց անուններն են.

Տարզյան Սարգիս

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերադարձվածների մեջ են նաև 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված զինծառայողներ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ռազմագերիներին վերադարձրել են Արցախյան առաջին պատերազմում զոհված ադդբեջանցիների վերաբերյալ ինֆորմացիայի դիմաց։ Հաղորդագրության մեջ առանձին խոսվում է փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև կայացած հեռավար հանդիպման մասին։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը բարձրացրել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների հուղարկավորման վայրերի վերաբերյալ Ադրբեջանին ինֆորմացիա տրամադրելու հարցը։ Բաքվից պնդում են, որ հայկական կողմը պարտավարություն է ստանձնել համագործակցել այդ հարցում։  Այդ հարցը ստացել է նաև Ֆրանսիայի նախագահի աջակցությունը։