20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանում դրվել են բռնապետության հիմքերը: Դատավոր Բախշիյանի կալանքը խիստ կանխատեսելի էր: Ակնկալել այլ որոշում իշխանության համար թմբուկ խփողից, միամտություն կլիներ: Քաղաքական պատվերը կատարված է: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսպես է արձագանքել դատավոր Արղամանյանի որոշմանը.
«Ժողովրդավարության անկումը տեղի է ունենում միջազգային կառույցների լուռ համաձայնությամբ: Ժողովրդավարության անկումը տեղի է ունենում դատական համակարգի և իրավաբանական համայնքի հանդուրժողականության պայմաններում:
Ժողովրդավարության անկումը տեղի է ունենում հասարակության լայն շրջանակների լռության ներքո»:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարեց Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։