կարևոր
1375 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-07 12:50

Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյան

Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է միջազգային կառույցների գործուն աջակցությամբ. Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն արձագանքել է դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու մասին որոշմանը. 

«Այս իշխանությունների դեպքում մի բան միշտ հստակ է և կանխատեսելի: Քաղաքական պատվեր` իրավապահների հստակ կատարողական: Մասնագիտական համայնքի համար հստակ էր դատավոր Բախշիյանի գործի մակագրումից, որ կալանավորումն անխուսափելի է: Անխուսափելի էր, քանի որ այս իշխանությունները չեն հանդուրժում անկախ դատարանը և սրանով ազդակ են տալիս բոլորին:

Ժողովրդավարությունից դեպի բռնապետություն Հայաստանը սլանում է` միջազգային կառույցների գործուն աջակցությամբ: Դատավորի կալանքը տրվեց` Եվրոպայի միության դեսպանատան առնվազն լուռ աջակցությամբ, միջազգային կառույցների լուռ աջակցությամբ:

Ակնհայտ է, որ սա աննախադեպ մարտահրավեր է իրավունքի գոյությանը..»:

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարեց Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։