20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կրկին կկալանավորվի, գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Վերաքննիչ դատարանին հրահանգեցին կրկին կալանավորել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին...
Արդարությունը միևնույն է հաղթելու է, իսկ դուք, տականքնե՛ր, սպասեք ձեր դատաստանին», - գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն դեկտեմբերի 17-ին Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Որպես խափանման միջոց է ընտրվել գրավը 70 միլիոն դրամի չափով։ Սահմանված գրավը վճարելուց հետո Փարամազյանն ազատ կարձակվի։
Նշենք, որ ԱԱԾ-ն որոշել էր կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դիմել էր դատարան:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Գագիկ Պողոսյան), Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել էր 2 ամսով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: