Այսօր փետրվարի 7-ն է, տարվա 38-րդ օրն է։ Տարվա ավարտին մնում է 327 օր։
Դեպքեր
1899 - Առաջին շոգեքարշը մտնում է Ալեքսանդրապոլ
Ծնունդներ
1478 - Թոմաս Մոր, անգլիացի նշանավոր մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ, հայտնի է իր «Ուտոպիա» երկով (մ. 1535)
1812 - Չարլզ Դիքենս, անգլիացի գրող (վ. 1870)
1876 - Իսահակ Ալիխանյան, թատրոնի հայ դերասան, ՀԽՍՀ և ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (մ. 1946)
1910 - Մամիկոն Առուստամյան, փիլիսոփա, մանկավարժ
1929 - Ալեխանդրո Խոդորովսկի, չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ
1954 - Դիթեր Բոլեն, գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք
Մահեր
2013 - Յուրի Մանուկյան, հայ քաղաքական գործիչ, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար
2013 - Հովհաննես Գրիգորյան, հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից