01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի մարզիկներից առաջինը մրցուղի է դուրս եկել դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 30 կմ սկիաթլոն մրցաձևում ՝ 15կմ դասական ոճ + 15կմ ազատ ոճ:
Մրցմանը 34 պետության 70 դահուկորդ է մասնակցել։ Եզրագիծը կարողացել է հատել միայն 49 մարզիկ։ Դահուկորդ Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը։
Միքայելյանը երկրորդ անգամ մրցուղի դուրս կգա փետրվարի 11-ին՝ 15 կմ դասական ոճում:
Հայաստանը ձմեռային oլիմպիական խաղերում ներկայացնում են դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգը:
Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմ դասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի 15-ին է:
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է: