24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, թե իբրև ՊԲ- ի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։
«Այդ տեղեկությունները, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Իրականում նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից»,–նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։
Արցախի պաշտպանական գերատեսչությունը փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին։
Միաժամանակ, ՊԲ–ն կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:
Տեղեկացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել` ասելով, որ իբրև թե հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ։