17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Մեր բնակչության մեծամասնության կողմից ոչ ստանդարտ մտածողությունն ու իրականության ընկալումը հերթական անգամ դրսևորվեցին Ամերիկայի հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հրապարակումից հետո։ Նրանց թիմն ուսումնասիրել է հայաստանցիների վերաբերմունքն իրենց արտաքին գործընկերների նկատմամբ: ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն ամփոփում է հետազոտության հիմնական արդյունքները.
«Եվ ահա ինչ է պարզվում.
- Հետազոտության արդյունքներով, ըստ այլ պետությունների հետ բարեկամական հարաբերությունների կարևորության, Ռուսաստանը նույնիսկ առաջին հնգյակում չէ, այլ վեցերորդ տեղում է՝ 64 տոկոսով։ Լավագույն հնգյակը բաղկացած է (նվազման կարգով)՝ Ֆրանսիա, Իրան, ԱՄՆ, Չինաստան, ԵՄ։ Այս տվյալներին ամերիկյան ծագման պատճառով չվստահելու պատճառ չկա։
- Ֆրանսիան 92 տոկոսով զբաղեցնում է պատվավոր առաջին տեղը։ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև տարբերությունը բավականին զգալի է։ Ի դեպ, Վրաստանը յոթերորդ տեղում է՝ 58 տոկոսով։
- Հետաքրքիր է, որ հայերի համար բարեկամ առաջին վեց երկրները դիտարկելիս հակասական պատկեր է ստեղծվում այս երկրներում պետական կարգերի և հանրային հարաբերությունների առանձնահատկությունների առումով. ավանդաբար ժողովրդավարական երկրների խմբին են պատկանում երկու երկրներ՝ Ֆրանսիա, ԱՄՆ և ԵՄ-ն, իսկ երեք այլ պետություններ՝ Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը Ժողովրդավարությունների գագաթնաժողովին չեն հրավիրվել:
-Ակնհայտ է, որ երկրի բնակչությունը բավականին դրական է տրամադրված Չինաստանի նկատմամբ, սակայն իշխանությունները չեն մասնակցում Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։
-Իսկ տվյալների գլխավոր հմայքն այն է, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, շարունակում է առաջատար դիրքեր գրավել, երբ հայաստանցիներին հարցնում են, թե ով կարող է լավագույնս օգտակար լինել երկրի քաղաքական, տնտեսական և անվտանգային խնդիրների լուծմանը։ Նրանք նաև ազնվորեն արձանագրում են, որ անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները առաջին հերթին հենց Ռուսաստանի հետ։ Այնպես որ, քանի որ մեծ մասամբ մենք դեռևս կապում ենք մեր բոլոր հիմնական խնդիրների լուծումը Ռուսաստանի հետ, ապա նա կարող է «չանհանգստանալ արևմտյան էքսպանսիայից» Հայաստանում։
Պարզապես ուշադրություն կդարձնեի ակնհայտ միտումներին»,- գրել է Գևորգյանը։
Հետազոտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումով: