կարևոր
1786 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-05 20:10

Երևանի ավագանին կքննարկի Հրաչյա Սարգսյանի տեղակալների հարցը

Երևանի ավագանին կքննարկի Հրաչյա Սարգսյանի տեղակալների հարցը

Փետրվարի 8-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգում են ընդգրկված Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակվելու մասին հարցերը:

Թեկնածուների անունները հրապարակվել են ավագանու նիստի օրակարգում։ Ըստ այդմ` Հրաչյա Սարգսյանի հնարավոր տեղակալների թեկնածուներն են ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանն ու ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։

Հիշեցնենք` քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց ու Հրաչյա Սարգսյանի` քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետի նախկին տեղակալները, քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնյաներ ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։