կարևոր
1777 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-05 11:44

Արոնյանը հաղթանակով սկսեց ՖԻԴԵ-ի Գրան պրին

Արոնյանը հաղթանակով սկսեց ՖԻԴԵ-ի Գրան պրին

Բեռլինում երեկ մեկնարկել է ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլը: ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը առաջին տուրում սպիտակներով մրցեց հնդիկ գրոսմայստեր Սանթոշ Վիդիթի հետ:

«ԱՄՆ-ի գրոսմայստեր Լևոն Արոնյանը գերազանց տեխնիկական հաղթանակ տարավ հնդիկ գրոսմայստեր Վիդիտ Գուջրաթիի նկատմամբ: Խաղը մեկնարկային և միջնախաղի մեծ մասում քիչ թե շատ հավասարակշռված էր, բայց ինչ-որ պահի Վիդիտը սկսեց մի փոքր չափազանց պասիվ խաղալ»,-նշված է ՖԻԴԵ-ի հաղորդագրության մեջ:

Հայ շախմատիստը երկարատև պայքարից հետո, 64-րդ քայլին տարավ իր առաջին հաղթանակը:

Այսօր նախատեսված 2-րդ տուրում նա սևերով կմրցի ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ, որն ընթացիկ պարտիայում ոչ-ոքի խաղաց գերմանացի Վինսենտ Կայմերի հետ:

ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլին մասնակցում է 16 շախմատիստ, որոնք բաժանվել են 4 խմբի: Միայն խմբերի հաղթողները պայքարը կշարունակեն կիսաեզրափակչում: 

Գրան պրիի մրցումների ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները ձեռք կբերեն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր: