կարևոր
2044 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-05 11:31

Զորամասը լքած նորակոչիկն ինքնակամ ներկայացել է

Զորամասը լքած նորակոչիկն ինքնակամ ներկայացել է

Կապանի զորամասը լքած նորակոչիկ Վլե Ֆերոյանն երեկ երեկոյան ինքնակամ ներկայացել է Ռազմական ոստիկանություն:

Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: 

Հիշեցնենք՝ Ռազմական ոստիկանության Կապանի բաժնի քննիչները երեք օր է՝ փնտրում էին նորակոչիկին:

Հարազատները վստահեցնում են՝ հրամանատարների վատ վերաբերմունքի պատճառով է ժամկետային զինծառայողը լքել զորամասը: Ընթանում է քննություն: