կարևոր
1585 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-05 11:20

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Մեծամոր

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Մեծամոր

Փետրվարի 4-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Մեծամոր։ Այս մասին գրառում է կատարել խմբակցաության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մարզային այցելությունները շարունակվում են։ Մեծամոր համայնքի բնակիչների, մեր համակիրների հետ հանդիպման ժամանակ խոսել ենք Արցախի և Հայաստանի դեմ ծառացած մարտահրավերների, անվտանգային խնդիրների և ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։

Պատասխանել ենք մեր հայրենակիցներին հուզող հարցերին և քննարկել Դիմադրության շարժման նպատակները, այդ ուղղությամբ ծրագրված, իրականացվող աշխատանքերը:

Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղիկներ ենք դրել նրանց սխրանքը հավերժացնող հուշաքարի մոտ։

Զրուցել ենք նրանց հարազատների, գերությունից վերադարձած մեր երկու հայրենակիցի հետ և անկեղծ զորակցություն հայտնել նրանց՝ մեր իրավասությունների շրջանակներում մշտապես աջակցելու պատրաստակամությամբ»,-նշել է նա։