27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում, ֆեյսբուքի էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Նշենք, որ երեկ A Haber- ին տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ Հայաստանի վարչապետը հայտարարել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համաձայնության մասին: Հարցազրույցից հետո թուրքական ԶԼՄ-երը արագորեն տարածեցին լուրը՝ «Փաշինյանը մարտին գալիս է Թուրքիա» գլխագրով:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսին հայտարարել էր, թե հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ նախարար Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։ «ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը։ Հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի կայացվելիք որոշումների մասին»,- նշել էր Հունանյանը։
Իսկ փետրվարի 2-ին Արարատ Միրզոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ դեռևս քննարկվում է Անթալիա մեկնելու հարցը և հավելել.
«Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև, կարծում եմ, որ, նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»:
Նշենք, որ Անթալիայի, այսպես կոչված, դիվանագիտական ֆորումը բացառապես թուրքական պրոեկտ է, որը հիմնադրվել է Էրդողանի կողմից։ Այդ ֆորումի առաջին հավաքը տեղի է ունեցել անցյալ տարի: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու պետությունների կազմակերպության պետությունների ներկայացուցիչներ էին և/կամ եվրոպական և ամերիկյան ինչ-որ ժամանակի դիվանագետներ, որոնք անթաքույց թուրքական լոբբիի ներկայացուցիչներ են։ Օրինակ, անցյալ տարվա Ֆորումին մասնակցել է տխրահռչակ Մեթյու Բրայզան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո զբաղված էր Թուրքիայի շահերի պաշտպանությամբ։ Ֆորումի մասնակիցների՝ թե՛ անցյալ տարվա, թե՛ այս տարվա ճնշող մեծամասնությունը մեծ բերկրանք է ապրել 44-օրյա պատերազմի արդյունքներով, պաշտոնական շնորհավորանքներ հղել Ալիևին։ Ֆորումը նախաձեռնել և ստեղծել է անձմաբ Էրդողանը։ Ֆորումն ամեն ինչ կարելի է անվանել, բայց ոչ՝ միջազգային. այն մաքուր պրոթուրքական և միջթուրքական ֆորում է: