30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր տեսակոնֆերանս է ունեցել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ: Նշվում է , որ տեսակոնֆերանսին մասնակցել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության շրջանակում կողմերը քննարկել են անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Մակրոնի՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումներում ձեռք բերված պայամանվորվածությունները։ Հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը:
Տեսակոնֆերանսը Ֆրանսիայի Հանրապետության նախագահի միջնորդության ընթացակարգի մի մասն է՝ համաձայնեցնելով Եվրոպական խորհրդի նախագահի հետ՝ կողմերի երկխոսությունը խրախուսելու և մարդասիրական և վստահության ամրապնդման միջոցառումների համատեղ իրականացմանը նպաստելու համար:
ՀՀ վարչապետի աշխատակզմից, ավելի ուշ հրապարակելով հեռավար հանդիպման մասին տեղեկությունը, հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ընդունել էր Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քննարկելու Հարավային Կովկասում իրավիճակը և երկու երկրների հետ ԵԽ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները: Բրյուսելյան այցի ժամանակ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են նաև Մակրոնի հետ: