28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ընթանում է պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի վերաբերյալ քննվող քրեական գործով հերթական դատական նիստը։
Դատախազի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստի օրվա և ժամի մասին դատարանը լրացուցիչ կհայտնի՝ կողմերի հետ համաձայնեցնելուց հետո:
«Դատական նիստի ժամանակ հրապարակվելու է փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվել է, որ Արմեն Չարչյանի մոտ առկա հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ»,- գրել է իր էջում Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հունվարի 20-ին Ալեքսանյանը հայտնել էր, որ ըստ փորձաքննության եզրակացության՝ Արմեն Չարչյանի մոտ փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով պարզված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին եւ այդպիսով խոչընդոտում է նրա որպես խափանման միջոց ընտրված կալանքի համար»:
«Հարգելի հայրենակիցներ, վերը նշվածով եւս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի»,- գրել էր Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ 5 ամսից ավել գտնվելով կալանավայրում՝ պորֆեսորի առողջական վիճակը վատթարացել էր. որոշ ժամանակ նա գտնվում էր հիվանդանոցում, դատարանն էլ փորձագիտական հանձնաժողով պետք է ձևավորեր, որպեսզի Արմեն Չարչյանի առողջական վիճակը գնահատվեր և կալանքի հետ անհամատեղելի համարվեր:
2021թ.-ի դեկտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո դատարանը որոշմամբ ազատ արձակվեց Արմեն Չարչյանը՝ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելով ստորագրությամբ չհեռանալը: