կարևոր
2095 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-03 20:04

Սահմանադրական փոփոխությունների մասին հրապարակումը վերապահվել է Արցախի խորհրդարանի նախագահին

Սահմանադրական փոփոխությունների մասին հրապարակումը վերապահվել է Արցախի խորհրդարանի նախագահին

Փետրվարի 3-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Քննարկվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը: Այն ներկայացրել է  ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Առաջարկվող կարգավորումը վերաբերվում է սահմանադրական փոփոխության հրապարակման դրույթին: Այն վերապահվում է Ազգային ժողովի նախագահին:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի խոսքով՝ խորհրդարանի փորձագիտական ծառայության եզրակացությամբ փոփոխությունը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

Նախագիծը քվեարկության  է դրվել. 2 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ այն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է արտահերթ նիստի քննարկմանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ի նիսին Արցախի խորհրդարանը քննարկել է «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը, որով առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։ Այն առաջին ընթերցմամբ  միաձայն ընդունելուց հետո, խորհրդարանը 30 կողմ ձայնով ընդունել է նախագծի վերաբերյալ Գերագույն դատարան դիմելու մասին որոշումը։