Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի աջակցման և ամրապնդման շրջանակում այցելել են Ստեփանակերտի դրամատիկական թատրոն։
Թատրոնի արտիստները ներկայացրել են «Հրեշը լուսնի վրա» պիեսը։ Դրաման պատմում է Արամ և Սեթա Թոմասյանների կյանքի մասին, որոնք ХХ դարի սկզբին Ամերիկա էին փախել։ Նրանք կորցրել են իրենց բոլոր հարազատներին, և հիմա նրանց նոր կյանք է սպասում օտար երկրում։ Սա սիրո, հասարակ երջանկության մասին լուսավոր, բարի և կենսատու պատմություն է, պատմություն այն մասին, թե ինչ է նշանակում կրկին սովորել ապրել։
«Կցանկանայի երախտագիտություն հայտնել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նրա համար, որ տնից հեռու գտնվելով և ամեն օր մեր հատուկ առաջադրանքները կատարելով, մեզ հնարավորություն է ընձեռնվում նաև հոգեպես զարգանալու։
Կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև Ստեփանակերտի դրամատիկական թատրոնին նման ներկայացման համար, որի ժամանակ մենք բազմիցս խորը հույզեր ապրեցինք, բոլորին շնորհակալություն։ Երիտասարդ արտիստը մեծ ապագա ունի»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավա Ալխովսկայան։
Վ. Փափազյանի անվան Ստեփանակերտի դրամատիկական թատրոնն (մինչև 1989 թվականը կրում էր Մ. Գորկու անունը) իր դռները բացել է 1932 թվականին։ Թատրոնում ավելի քան 300 ներկայացում է բեմադրվել։