կարևոր
853 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-03 09:45

Աշոցքի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

Աշոցքի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

Փետրվարի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, նաև որ փետրվարի 3-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00, Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի պատճառով ավտոճանապարհը փակ է լինելու։

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: