կարևոր
1042 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-02 22:23

Սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլ՝ հայատյացության տարիների պետական քաղաքանություն

Սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլ՝ հայատյացության տարիների պետական քաղաքանություն

Ադրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է սպառնալիքով` երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձանագրել է ադրբեջանական հայատյացության շարունակականությունը.

«Սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլ հայատյացության տարիների պետական քաղաքանություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն)` մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցանքների իրական աղբյուրը:

Մեզ պետք են մեր իրավունքների իրական երաշխիքներ. մնացյալ ամեն ինչ պատրանք է:

Հ.Գ. Մեր հարևան երկրի ղեկավարի վերջին ելույթները ևս արձանագրել ենք, առանձնացրել ենք մեզ վերաբերող ատելության ու թշնամանքի մասերը և էլի կուղարկենք միջազգային մարմիններին»,- ամփոփել է Արման Թաթոյանը:

Հավելենք, որ այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը: Միևնույն ժամանակ հավելել է, որ հակառակ մեսիջներ են ստանում պաշտոնական Բաքվից:

«Ինչպես և նախկինում, այնպես էլ այսօր, ես կրկնում եմ, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրների չլուծելը, օրինակ՝ ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,- նշել է Միրզոյանը: