կարևոր
1672 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-02 13:35

Արցախի փողոցում մեքենա է այրվել. նախնական տվյալներով կա մեկ տուժած. ՖՈՏՈՇԱՐՔ

Արցախի փողոցում մեքենա է այրվել. նախնական տվյալներով կա մեկ տուժած. ՖՈՏՈՇԱՐՔ

Փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին:

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած՝ հայտնում է ԱԻՆ-ը։