կարևոր
1297 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-02 12:06

Առաջիկա օրերին ԱԺ հանձնաժողովները նիստեր կանցկացնեն

Առաջիկա օրերին ԱԺ հանձնաժողովները նիստեր կանցկացնեն

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի փետրվարի 2-ին` ժամը 12:00-ին, 414 դահլիճում: Օրակարգը` այստեղ :

Փետրվարի 3-ին` ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը :

Փետրվարի 3-ին` ժամը 11:30-ին, 414 դահլիճում կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Օրակարգը՝ կից:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 4-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում կգումարի նիստ` հետեւյալ օրակարգով :

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում կգումարի նիստ` հետեւյալ  օրակարգով :

Փետրվարի 14-ին` ժամը 15:00-ին, 214 դահլիճում հերթական նիստ կգումարի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:

Փետրվարի 7-ին՝ ժամը 10:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: