կարևոր
1018 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-02 10:03

Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի. հերքում

Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի. հերքում

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի: Այս մասին գրված է Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտանական էջում։

«Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների հրապարակումների՝ հայտնում ենք, որ հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխան ել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ:

Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի:

Հետևաբար, այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։