20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումներն իմ ֆեյսբուքյան էջի ու օգտահաշվի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ են դրվել դրանց նկատմամբ: Գրում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը և մանրամասնում.
«Այդ սահմանափակումները ֆեյսբուքը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն: Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու:
Ադրբեջանական հարձակումներն ու ֆեյսբուքյան սահմանափակումները չեզոքացնելու նպատակով՝ կխնդրեի աջակցել ֆեյսբուքյան էջիս տարածման հարցում՝ հետևելով ու հրավիրելով Ձեր ընկերներին հետևելու այն:
Բացի դրանից, կարող եք հետևել նաև իմ տելեգրամյան ալիքին և թվիթթերյան էջին, որոնք աստիճանաբար օգտագործելու եմ որպես ֆեյսբուքի այլընտրանք»,-գրել է նա:
Հավելենք նաև, որ Մոնթեի լուսանկարի և նրա մասին հրապարակումների պատճառով Երկիր Մեդիայի ֆեսյբուքյան էջը նույնպես մեկ ամսից ավել ենթարկվել է ֆեյսբուքյան գրաքննության: Էջը խիստ սահմանափակումների տակ է այժմ: Մեր խմբագրակազմը վերահստատում է՝ Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանը Հայաստանի և Արցախի ազգային հերոս է: