կարևոր
1516 դիտում, 5 ամիս առաջ - 2022-01-31 19:47

Տուգանքներ վճարելիս ուշադիր լինել միջնորդավճարին. ոստիկանությունը պարզաբանում է

Տուգանքներ վճարելիս ուշադիր լինել միջնորդավճարին. ոստիկանությունը պարզաբանում է

Ոստիկանությունը պարզաբանում է տաարածել՝  տուգանքների վճարման և ԴԱՀԿ հայտնվելու հետ կապված  քաղաքացիների դժգոհությունների վերաբերյալ։

«Վերջերս պարեկային ծառայությունում շատացել են քաղաքացիների դիմում-բողոքները՝ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումների վճարման հետ։ Պարեկային ծառայությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնց պատճառով վճարման ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ։

Խնդիրը հետևյալն է. քաղաքացին ստանում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, տերմինալով կամ բանկի միջոցով կատարում է վճարում, սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ խախտման համար վճարումը չի կատարվել։

Պարզաբանենք: Եթե որոշում է կայացված, որ քաղաքացին տուգանվել է, օրինակ՝ 20 000 դրամի չափով, նա տերմինալ է մուտք անում 20 000 դրամ։ Չի նկատում, որ պահվում է որոշակի գումար միջնորդավճար։ Այսինքն՝ տերմինալն ընդունում է 19 700 դրամ։ Փաստորեն տուգանքն ամբողջովին չի վճարվում, և այն ավտոմատ կերպով ուղարկվում է ԴԱՀԿ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածված մեկ այլ խնդիր էլ կա, երբ քաղաքացին տերմինալում մուտք է անում ոչ ճիշտ համարներ։ Այսինքն՝ ճիշտ է մուտքագրում հաշվեհամարը, իսկ որոշման համարը սխալ։ Այս անգամ նույնպես գումարը մուտք է լինում հաշվեհամարին, սակայն պարեկի արձանագրած տուգանքը մնում է չվճարված։

Բանկում վճարումների հետ կապված լինում է հետևյալ խնդիրը։ Բանկի աշխատակիցը որոշման համարը մուտքագրելիս կամ սխալ թվեր է նշում, կամ թվանշանների միջև ավելացնում է այսպիսի նշաններ / կամ այլ կերպ ասած՝ դրոպ։ Համակարգը չի ընդունում նման մուտքագրում։ Գումարը փոխանցվում է հաշվեհամարին, սակայն տվյալ որոշման սխալ մուտգաքրման պատճառով կրկին տունգանքը համարվում է չմուծված։

Հարգելի՛ քաղաքացիներ, տուգանքի վճարումներ կատարելիս եղեք ուշադիր

  • Հաշվեհամարի համար նախատեսված վայրում նշեք որոշման կտրոնի ներքևի հատվածի հաշվեհամարի թվերը, իսկ որոշման համարի համար նախատեսված վայրում՝ որոշման կտրոնի վերևի հատվածում նշված թվերը։
  • Մուտքագրելիս ստուգեք որոշման համարը, եթե տերմինալը պահանջում է միջնորդավճար,
  • վճարեք հավելյալ դրամը։

Սրանք մանրուքներ են, որոնք ստույգ կատարելու դեպքում զերծ կմնաք հավելյալ քաշքշուկներից։ Իսկ եթե արդեն բախվել են նմանատիպ խնդիրների, դիմեք պարեկային ծառայություն»,- ասվում է հաղորդագրությունում։