կարևոր
1567 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-31 19:38

Համավարակային սահմանափակումները փոփոխվել են

Համավարակային սահմանափակումները փոփոխվել են

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 1-ից Հայաստանում ամբողջական պատվաստված անձանց ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվում է 7 օրացուցային օրվա, իսկ չպատվաստվածների համար՝ 10։ 

«Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն եւ բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:

«Օդանավակայանում թույլատրվում է դիմավորողների մուտքը ժամանման սրահ` խստորեն պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները:

Սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանային անցման կետերում եւ օդանավակայանների փակ տարածքներում ուղեւորահոսքը կառավարելու կամ մարդկային (այդ թվում՝ դիմավորողների) կուտակումներից խուսափելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կարող են կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման կամ կանոնակարգման միջոցառումներ»,- հայտնում են նախարարությունից։