«Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է»,- գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։
Այլ կարգավորում չկա»:
Նշենք, որ այսօր համացանցում շրջանառվում է նախարարի հրամանի կեղծ լուսանկար, որով իբրև թե փետրվարի 7-ից բոլոր ուսումնական հաստատությունները պետք է անցնեն հեռավար ուսուցման: