կարևոր
2836 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-28 21:48

Հայաստանի ընտրողը Թուրքիային եւ Ադրբեջանին զիջումների մանդատ չի տվել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան

Հայաստանի ընտրողը Թուրքիային եւ Ադրբեջանին զիջումների մանդատ չի տվել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան

Հաղորդումների շարք Ալիք մեդիա հարթակում. այս թողարկման հյուրը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն է։

Ի՞նչ արժեքային տարբերություն կա ընդդիմության և այս իշխանության միջև, ո՞ւր կտանի այս ընթացքը, ի՞նչ պետք անել։

Սաղաթելյանը խոսել է զիջողական մտածողության ցավալի արդյունքների և «Զարգանալ չզիջելով» կարգախոսի կենսական անհրաժեշտության մասին։

Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը՝ փաստելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում բոլոր ժամանակներում ընկած է մեկ և գլխավոր նպատակ, այն է` վերացնել Հայաստանը, ուստի այս իշխանությունները, ինչպես մնացած բոլոր, այնպես էլ այս հարցում, չեն գիտակցում և չեն կարող սպասարկել Հայաստանի պետական շահը։

Ստեղծված իրավիճակից ելքը նրանց հեռացնելն է,-նշել է Իշխան Սաղաթելյանը: