կարևոր
1996 դիտում, 5 ամիս առաջ - 2022-01-28 17:45

Տավուշում գիշերն ադրբեջանցիներն են կրակել. ՊՆ

Տավուշում գիշերն ադրբեջանցիներն են կրակել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Իրականում, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։

Ավելի վաղ  «Սպուտնիկ Արմենիա»-ն հայտնել էր, որ ադրբեջանցիները կրակել են Տավուշի մարզի սահմանի ուղղությամբ։

«Կրակոցները գիշերն են հնչել։ Կարճ է տևել, դիրքերի ուղղությամբ են կրակել, տուժածներ չկան»,- տեղեկացրել է Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սողոյանը։