կարևոր
10942 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-28 16:34

Իշխանությունը Եռաբլուրում էր. լուռ խոնարհումի փոխարեն՝ անհոգ ուրախությամբ. ՖՈՏՈՇԱՐՔ

Իշխանությունը Եռաբլուրում էր. լուռ խոնարհումի փոխարեն՝ անհոգ ուրախությամբ. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ, բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Վայր, որտեղ հանգչում են մեր հայրենիքի, մեզ համար իրենց կյանքը զոհաբերած հերոս նահատակները։

Օրվա խորհուրդը Եռաբլուրում պիտի լիներ խոնարհումը, հիշատակի տուրքն ու լուռ հարգանքը: Այստեղ հայ հերոսների մարմիններն են հանգչում՝ իրենց կյանքը նահատակած հանուն վաղվա հզոր Հայաստանի ու Արցախի, հանուն այսօրվա մեր գոյության, հանուն մեր սերունդների, հանուն Երկրի: Այստեղ ուրախության և հրճվանքի վայրը չէ: 

Սակայն այսօրվա իշխանության ներկայացուցիչների համար «Եռաբլուրն» այսօր հերթական շոու էքսկուրսիա էր։ Ուրախ տրամադրություն, անհոգ հաայցքներ, հերթական ցուցադրությունը: 

Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր առաջնագծի տարբեր դիրքերում են՝ խորհրդանշական այս օրը Հայոց բանակի, հայ զինվորի կողքին: 

Հավելենք, որ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված  պաշտոնական որևէ միջոցառում այսօր չի լինելու:  ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որի պատճառով, ինչպես հայտնել է ՊՆ-ն, հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եւս վարակվել է կորոնավիրուսով: Այս անձանց մեծ մասը մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին: