կարևոր
1342 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-28 15:43

Ռուսաստանի դեսպանությունն ի սրտե շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին Հայոց բանակի օրվա առթիվ

Ռուսաստանի դեսպանությունն ի սրտե շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին Հայոց բանակի օրվա առթիվ

Անկախ Հայաստանի զինված ուժերն ու զինծառայողներն իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք աչքի են ընկնում արիությամբ ու խիզախությամբ․ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության  դեսպանության շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30 ամյակի առիթով.

«Ռուսաստանի դեսպանությունը ի սրտե շնորհավորում է Հայաստանի Հանրապետությանը և նրա բոլոր քաղաքացիներին Հայոց բանակի օրվա առթիվ։

Անկախ Հայաստանի զինված ուժերը և նրա զինծառայողները իրենց Հայրենիքի իսկական զավակներն են, որոնք աչքի են ընկնում արիությամբ և քաջությամբ։ Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի մարտական ​​փառավոր ավանդույթների հպարտ շարունակողներն են, որոնք ուս ուսի տված կերտեցին մեր ընդհանուր Հաղթանակը։ Նրանց հավատարմությունը պարտքին և հայրենիքին անձնուրաց ծառայությունը, առանց չափազանցության, երկրի խաղաղության և բարգավաճման գլխավոր գրավականն է։

Այսօրվա բարդ, արագ փոփոխվող աշխարհում՝ լի տարբեր մարտահրավերներով, Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի բաղկացուցիչ տարրերից է։ Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում մեր պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։

Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը Հանրապետության ռազմական ղեկավարությանը, հայոց բանակի բոլոր զինծառայողներին ու վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին մաղթում ենք քաջ առողջություն, բարեկեցություն և խաղաղ երկինք»,– նշված է հաղորդագրության մեջ։