կարևոր
1192 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-28 11:26

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը խիստ կարևորէ համարում Արման Թաթոյանի այցը

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը խիստ կարևորէ  համարում Արման Թաթոյանի այցը

 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակի և Բելգիայի ՀՀ դեսպանատան համատեղ ջանքերով տեղի ունեցավ է ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի եռօրյա աշխատանքային այցը Բրյուսել։ Այցի ընթացքում ՀՀ ՄԻՊ-ն ունեցավ մի շարք հանդիպումներ Եվրամիության և Բելգիայի Թագավորության գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ իրազեկելով Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև 2020 թ-ի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

«Խիստ կարևորում ենք ՀՀ ՄԻՊ պարոն Թաթոյանի այցը Եվրամիության մայրաքաղաք»,-նշում է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:

Հանդիպումների ընթացքում, ի թիվս այլ կարևոր հարցերի, ներկայացվեցին հանագամանալից փաստեր Ադրբեջանի հայատյաց քաղաքականության վերաբերյալ, որն արդեն տասնամյակներ շարունակ ակտիվորեն խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով և արմատացած է նաև կրթության, մշակույթի ոլորտներում։ Փաստարկվեց, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև հայ գերիների խոշտանգումներն ըստ էության ոչ թե առանձին երևույթներ են, այլ համակարգային, այլատյաց պետական քաղաքականության դրսևորումներ։

Շեշտվեց Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ բնակիչների իրավունքների պարբերական կոպիտ խախտումների, լուրջ կենցաղային խնդիրներ առաջացնելու, ինչպես նաև համատարած վախի մթնոլորտ ստեղծելու փաստը, որի վերջնական նպատակը այս բնակավայրերը հայաթափելն է։ Հստակեցվեց, որ խախտումների վերացման լուծումը ադրբեջանական զինված ծառայողների անհապաղ հեռացումն ճանապարհներից և հայաբնակ վայրերից՝ վերջիններիս շուրջ ստեղծելով անվտանգության գոտի։ Փոխանցվեցին զեկույցներ հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ։

Անդրադառնալուվ այցին՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ՝ Գասպար Կարապետյանը նշեց․ «Խիստ կարևորում ենք ՀՀ ՄԻՊ պարոն Թաթոյանի այցը Եվրամիության մայրաքաղաք։ Պարոն Թաթոյանը և իր թիմը փաստագրման ծավալուն աշխատանք են կատարել, և մեզ համար էական էր, որ Եվրամիության քաղաքական շրջանակներն անմիջապես և խորությամբ ծանոթանան իրականությանը փաստերի լեզվով։ Հետևողականորեն շարունակելու ենք Եվրամիությունում մեր աշխատանքը՝ իրազեկելով ստեղծված իրականության վերաբերյալ և տեր կանգնելով հայ ժողովրդի իրավունքներին»։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ