կարևոր
1207 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-28 08:30

Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. հայակակն բանակը տոնում է կազմավորման 30-ամյակը

Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է. հայակակն բանակը տոնում է կազմավորման 30-ամյակը

Ինքն իրեն հարգող ժողովուրդն իր
ինքնապաշտպանության հույսը դնում է
նախ իր բազկի իր զենքի վրա:
Գ. Նժդեհ

1990 թ․սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեց հինգ վաշտ։ 1991 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։ 1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով հայոց ազգային բանակի ստեղծումը:

1992 թ. հունվարի 28-ի հրամանագրով ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, որի ենթակայությանը հանձնվեցին երկրում եղած ուժային կառույցներից որոշակի ստորաբաժանումներ` ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և ՀՀ զինվորական կոմիսարիատը: 

1992թ. սեպտեմբերի 3-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի տեղագրական ծառայությունը: Բաժինը ղեկավարում էր պահեստի գնդապետ Ալֆրեդ Ազիզյանը: Նոյեմբերին ձեռքով գծագրվեցին ու տպագրվեցին 1:50.000 մասշտաբի տեղագրական առաջին քար­տեզ­ները, որոնք անչափ անհրաժեշտ էին ռազմաճակատի համար:

Սեպտեմբերի 20-ին ստեղծվեց ՀՀ ներքին գործերի նախարարությանը կից հատուկ գունդը, որը հատուկ ստորաբաժանումների հետ դարձավ ՀՀ ԶՈւ-ի առաջնեկը և ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այն ուներ 26 վաշտ, որոնք կռվեցին Հայաստանի և Արցախի հանրապետությունների գրեթե բոլոր ռազմաճակատներում:

Բանակի հիմնադրման պահին ՀՀ պաշտպանության նախարարնր էր Վազգեն Սարգսյանը: Դեռ 1991թ. դեկտեմբերի 4-ին ընդունվեց «ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի մասին» ՀՀ օրենքը, որը ենթադրում էր պաշտպանության նախարարության ստեղծումը: Հաջորդ օրը ՀՀ Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը ՀՀ նախագահի  հրամանագրով նշանակվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: Դեկտեմբերի 10-ին նախագահի հրամանով պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակվեց խորհրդային բանակից եկած գեներալ-մայոր, ներկայում պահեստի գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին հրամանով` 1992 թ. հունվարի 28-ին ստեղծվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունը: Վարչության պետ նշանակվեց փոխգնդապետ, ներկայումս գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ում տարեվերջին փոխարինեց այժմ  գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը:

1992 թ. օգոստոսի 8-ին Հայաստան ժամանեց խորհրդային բանակի 56-ամյա գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ու նշանակվեց ՀՀ ՊՆ տեղակալի և ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար: Նա ԽՍՀՄ զինված ուժերի կազմում եղել էր Աֆղանստանում տեղաբաշխված խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետը ու ԽՍՀՄ զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալը: Հայազգի այս զորավարը լավ էր պատկերացնում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը և մեր ազգի առաջ ծառացած մարտահրավերները: Նրան հանձնարարվեց ռազմական հայեցակարգի մշակումն ու դրա փուլային իրականացումը: 1992-1995 թթ Տեր-Գրիգորյանցը դառնում է գլխավոր շտաբի պետ և Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 1993 թ. նա Պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր։

Նույն թվականի սեպտեմբերին ստեղծվեց այդ պահին ՀՀ ՊՆ համակարգում գտնվող սահմանապահ զորքերի վարչությունը:  

Վազգեն Սարգսյանը նախարար մնաց մինչև 1992թ. հոկտեմբեր: Նրան այդ պաշտոնում նույն ամսում փոխարինեց Վազգեն Մանուկյանը, որը պաշտոնավարեց մոտ տասը ամիս, սակայն դրանք ծանր ամիսներ էին, քանի որ ընթանում էին պատերազմական ծանր գործողություններ: 1992թ. սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը ստորագրեց «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի և ստորաբաժանումների ծավալմանը նախապատրաստվելու մասին» հրամանը: Զորամասերը դեռ չկազմավորված` դրանց անձնակազմներն արդեն հերթափոխով մասնակցում էին մարտական գործողություններին` իրականացնելով կապի ապահովումը: 

Նոյեմբերի 30-ին ստորագրվեց 5-րդ առանձին մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման մասին որոշում, որը մարտական փառապանծ ուղի անցավ Արցախի հյուսիսից հարավ և դրեց մարտական գործողությունների վերջակետը:

1993թ. օգոստոսից ՀՀ ՊՆ նախարար նշանակվեց ԼՂՀ ՊԲ առաջին հրամանատար Սերժ Սարգսյանը: Դեռ ընթանում էր պատերազմը և շատ ծանր օրեր էին բանակի համար: 

ՀՀ նախագահը 1993 թ. հոկտեմբերի 4-ին ստորագրեց 18 տարին լրացած անձանց և 1-ին խմբի պահեստազորի սպաների զորակոչի մասին հրամանագիրը: 

1994թ. փետրվարի 1-ին կազմավորվեց ՊԲ ուսումնական զորամասը: 

Հայաստանի Հանրապետությունում սպայական կադրեր պատրաստելու հրամայականով 1994թ. հունիսի 24-ին ՀՀ կառավարության թիվ 279 որոշմամբ, ապա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հունիսի 25-ի հրամանով հիմնադրվեց «բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարան»` ներկայիս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

Ուսումնարանի առաջին պետ նշանակվեց գեներալ-մայոր Սերգեյ Մարտիրոսյանը: ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների գործադրած ջանքերի շնորհիվ` սեպտեմբերի 1-ին ուսումնարանն իր դռները բացեց առաջին կուրսանտների առաջ:

Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Երևանի պետական համալսարանի զինվորական ամբիոնը հանձնվեց բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանին (ԲԶԲՀՈՒ)-ին: 

1995թ. հուլիսից ՊՆ կրկին նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն այդ պաշտոնում մնաց մինչև 1999թ.: Ըստ էության սա բանակի վերջնական ձևավորման ժամանակներն էին: ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքում ստեղծվեցին նոր զորամասեր, ուսումնական զորմասեր ու կենտրոններ, հրաձգարաններ ու զորանոցներ:

Նույն տարում ՀՀ ՊՆ նախարար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, որը պաշտոնավարեց մեկ տարուց էլ պակաս:

2000թ. մայիսից ՊՆ կրկին նշանակվեց Սերժ Սարգսյանը, որը պաշտոնավարեց մոտ յոթ տարի: ՀՀ-ում մշակվեց ազգային ռազմավարություն և անվտանգության դոկտրին, ստեղծվեց ռազմավարական հետազոտությունների համալսարանը: ՀՀ-ում ստեղծվեց խաղաղապահ բրիգադը, իրականացվեցին առաջին խաղաղարար առաքելությունները: 

2007-2008 ուղիղ մեկ տարով ՀՀ ՊՆ նշանակվեց երկար տարիներ ԶՈւ-երի ԳՇ ղեկավարած գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը

Որից հետո նույն տարում ՀՀ ՊՆ նշանակվեց արդեն ԳՇ պետ դարձած Սեյրան Օհանյանը, որը պաշտոնավարեց մինչև 2016թ.: Այս տարիներին բանակը շարունակել է ամրապնդել իր մարտունակությունը: Բանակում իրականացվել են մի շարք վերափոխումներ։ Ներդրվեց վիճականությամբ ծառաայության վայրի ընտրության մոդելը։ Բանակը ստացավ նոր սպառազինության տեսակներ, այդ թվում նաև հեռահար ու ճշգրիտ զենքեր, ստեղծվեցին սեփական ԱԹՍ-ներ, դրվեցին առաջին հայկական բարձրագույն զինվորական կրթության հիմքերը և այլն:

2016թ. հոկտեմբերից ՀՀ ՊՆ նշանակվեց Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանի առաջին քայլը Պաշտպանության նախարարի պաշտոնում «Ազգ-բանակի» կոնցեպցիան էր։

Ներդրվեցին «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որը լրիվ նոր մոտեցում է զորակոչի և զինվորական ծառայության համակարգում։ 2018թ.-ի մայիսն Վիգեն Սարգսյանը հրաժարական է տալիս:

2016 թվականին տեղի է ունեցել Հայաստանի անկախության քսանհինգերորդ տարեդարձին նվիրված զորահանդես, որը իր մասշտաբներով եղել է ամենախոշորը։ Զորահանդեսը ղեկավարել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը։ Ավելի քան 350, 000 մարդ ուղիղ եթերով դիտել է զորահանդեսը։ Զորահանդեսին մասնակցել են Գյումրիի Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորախումբը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Հունաստանի զինծառայողներից բաղկացած միջազգային խաղաղապահ բրիգադի զինծառայողները[13]։

2018թ.-ի իշխանափոխությունից հետո պաշտպանության նախարար է նշանակվել ՝ Դավիթ Տոնոյանը, ազատվել է 2020թ.-ի պատերազմից հետո՝ նոյեմբերի 20-ին: Նա այսօր կալանավորված է և մեղադրվում է առանձնապես ռազմամթերքի մատակարարման չարաշահման, խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ:

2020 թ.-ի պատերազմից հետո պաշտպանության նախարար է նշանակվում Վաղարշակ Հարությունյանը, որի պաշտոնավարման օրոք ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանական զորքերը Սյունիքում, Գեղարքունիքում: 

2021թ.-ի օգոստոսից մինչև 2021 նոյեմբեր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արշակ Կարապետյանը: Իսկ նոյմեբերից մինչ օրս՝ Սուրեն Պապիկյանը: