կարևոր
1522 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-27 22:53

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՅԴ ուսանողական միության անդամներին

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՅԴ ուսանողական միության անդամներին

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամների հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց երկրում տիրող իրավիճակի և դրանից դուրս գալու հնարավոր ելքերի վերաբերյալ։

Իշխան Սաղաթելյանը խոսել է ապազգային և ապաշնորհ իշխանության դեմ մեր ծավալած պայքարից, արժևորել այն` հաջողություններն ու բացթողումներն արձանագրելով։

Ներկայացրել է Դիմադրության էությունը, ընթացիկ և առաջիկա անելիքների մասով մեր պատկերացումները, խոսել մեր երկրում առկա խորքային խնդիրներից, Հայաստանի թուրքացման սպառնալիքից, Արցախից և դրա հայկական մնալու հնարավորություններից։

Սաաղթելյանը պատասխանել է նաև հայրենիքի ճակատագրին վերաբերվող երիտասարդներին հուզող բազմաթիվ հարցերի։