կարևոր
2755 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-27 20:06

Դատախազությունը պարտավոր է պարզել՝ արդյոք Պապիկյանը թույլ չի՞ տվել հանցավոր արարք

Դատախազությունը պարտավոր է պարզել՝ արդյոք Պապիկյանը թույլ չի՞ տվել հանցավոր արարք

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը մի քանի փաստերի վրա է հրավիրում Դատախազության ուշադրությունը. 

«1) Սուրեն Պապիկյանի հարսանիքը կայացել է հունվարի 22-ին կամ 23-ին, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը:

2) Հունվարի 26-ին ժամը 12:17-ին կառավարության ֆեյսբուքյան էջով հայտնվել է, որ Նիկոլ Փաշինյանի Covid19-ի թեստի պատասխանը եղել է դրական։ Նա սահմանված կարգով մեկուսացել է։

3) Հունվարի 26-ին, համաձայն ՀՀ ՊՆ պաշտոնական էջի, Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում անցկացրել է կոլեգիայի նիստ։ Արձանագրենք, որ Սուրեն Պապիկյանը կոլեգիայի նիստն անցկացրել է Նիկոլ Փաշինյանի վարակված լինելու մասին տեղեկությունը հրապարակվելուց հետո։ Այսինքն՝ առնվազն պարտավոր էր իմանալ, որ կարող է ինքն էլ լինել վարակված։

4) Համաձայն մամուլի միջոցների հրապարակման պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ ԶՈՒ և ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ վարակվել են Covid19-ով։ Վստահաբար այն գեներալներն են, որոնք մասնակցել են կոլեգիայի նիստին։

5) ՀՀ քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելու համար։

Վերոգրյալի ամփոփմամբ գտնում եմ, որ դատախազությունը պարտավոր է քրեադատավարական կանոնների շրջանակներում ստուգել և պարզել, թե արդյոք Սուրեն Պապիկյանը թույլ չի՞ տվել քրեական օրենսգրքի 124.1-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք»,- եզրահանգում է Բաբայանը։