կարևոր
1066 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-27 18:01

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատվել է

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատվել է

Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը՝ վարչապետի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ:

Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկված են.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպան

Վ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Վ. Հովակիմյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր

Է. Մարուքյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ

Մ. Մելքոնյան - «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ

Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

Տ. Եգորյան - «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ

Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

Նույն որոշմամբ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը Խորհուրդը պետք է հաստատի հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
և ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Մինչև 2023 թվականի հունիսի 30-ը հաստատի հանձնաժողովի կողմից մշակված՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։