18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեսանյութ է պատրաստել, որտեղ ամփոփո ներկայացված է ՄԻՊ Արման Թաթոյանի 6 տարվա գործունեությունը:
«Մեր աշխատակազմում գիտեն, որ ես հատկապես չեմ սիրում ոչ աշխատանքային օրերն ու ոչ աշխատանքային ժամերը, որովհետև դրանք ինձ համար բաց թողնված հնարավորություններ են ավելին անելու համար»,- ասում է Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ հաճախ են մարդիկ դիմումներում գրում, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը վերջին հույսն է, որից սպասում են աջակցություն, իսկ դա ավելի է պարտավորեցնում ամեն կերպ հասնել հարցի դրական լուծման։ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում է 2016թ.-ից։
Հիշեցնենք, որ փետրվարին Արման Թաթոյանն ավարտում է ՄԻՊ պաշտոնում իր աշխատանքը։ Շուտով նրան կփոխարինի Քրիստիննե Գրիգորյանը, որն արդեն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ընտրվել է։ ՄԻՊ-ն ընտրվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5 -ով՝ 6 տարի ժամկետով։