17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշել է, որ թեստի պատասխանը բացասական է:
«Արցախում պահպանվում են համաճարակով պայմանավորված սահմանափակումները և նախագահի բոլոր հանդիպումները և այցերը տեղի են ունենում հակահամաճարակային սահմանափակումների կանոններին համապատասխան», - ասել է Լուսինե Ավանեսյանը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել էր հունվարի 24-ին: Այդ օրը Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը եւս վարակվել է կորոնավիրուսով: Կովիդով վարակվել է նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու էլի որոշ պատգամավորներ։
Այսօր էլ ՊՆ-ն հաղորդագորթւոյւն է տարածել, որով հայտնում են՝ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: այդ իսկ պատճառով ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի միջոցառումը չեղարկվել է:
Այս անձանց մեծ մասը մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին: